Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ների՛ր մեզ, աշխա՛րհ

Ների՛ր մեզ, աշխա՛րհ
21.01.2025 | 12:38

Կարո՞ղ ես, ների՛ր, ներիր մեզ, աշխա՛րհ,

Այդ մենք քեզ դարձրինք այդպես ապիկար.

Անկեղծությունը անվերջ սանձելով,

Կեղծավոր դերեր միշտ ստանձնելով,

Կեղծ ու սուտ խոսքեր հանգիստ լսելով,

Ճշմարտությունը միշտ անտեսելով,

Խեղճին, տկարին հար հալածելով,

Իշխանավորին անզուսպ քծնելով,

Մեր սրբությունները անարգելով,

Բյուրավոր կուռքեր երկրպագելով,

Խարդախի խոսքին հաճախ անսալով,

Արդարությունը միշտ անտեսելով,

Շուրթերով Աստված, Աստված կանչելով,

Աստծո բնույթը չճանաչելով,

Մեր արմատներից միշտ հեռանալով,

Հայրական խրատը մոռանալով,

Ավանդույթները արհամարհելով,

Ընդունված բարքը քամահրելով,

Հաճախ սիրուց վեր կիրքը դասելով,

Տենչի դեմ պատիվը անտեսելով,

Պատրանքների մեջ հաճախ լողալով,

Փառքի սանդուղքով դեպ վեր սողալով,

Այլոց քրտիքից արդյունք քաղելով,

Հանուն նյութի՝ խիղճն անգամ թաղելով,

Մեր շահի համար հաճախ խաբելով,

ՈՒրիշի բաժին հացը լափելով,

Սրբության վրա անփույթ թքելով՝

Հարազատ տուն ու եզերք լքելով,

Մեր սխալների դեմ աչք փակելով՝

Այլոց սխալի համար դատելով,

Մեր ցանկության մեջ հաճախ գայթելով՝

Մեղքը քո վզին միշտ փաթաթելով։

Կարո՞ղ ես, ների՛ր, ներիր մեզ, աշխա՛րհ,

Մե՛նք, մե՛նք քեզ դարձրինք անգութ, ապիկար։

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

21.01.2025

Դիտվել է՝ 2798

Մեկնաբանություններ